Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել դերասան Խորեն Լևոնյանը
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Խորեն Լևոնյանի վարած Suzuki մակնիշի և Աննա Տողրամանյանի վարած Tesla մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով կարճ ժամանակ անց Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության: Tesla-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած), իսկ Suzuki-ի վարորդ Խ. Լևոնյանը հայտնի դերասան Խորեն Լևոնյանն է, ով եղել է սթափ։