Ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում հետաքրքիր նյութ է հրապարակվել, որը հստակ մեիսջ է պարունակում
Ռուս Խաղաղապահների գործունեությունը լուսաբանող տելեգրամյան ալիքը տարածել է մի տեսանյութ՝ ի ցույց դնելով ադրբեջանական «բնապահպանների» կեղծ լինելը։
Մասնավորապես, տելեգրամյան ալիքում նշված է, որ ադրբեջանցի էկոլոգները շարունակում են փակ պահել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը, ինչն Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սադրանք է՝ «Գունավոր հեղափոխությունների» ժամանակ փորձարկված բոլոր ատրիբուտներով։
Առավել ակտիվ են թուրք-ադրբեջանական «բնապահպանները», որոնք պարբերաբար ցուցադրում են «Գորշ գայլերի» նշանը։
Խաղաղապահների գործունեությունը լուսաբանող ալիքը այն հրապարակել է իր էջում՝ այդպիսով թերևս չթաքցնելով, որ շատ լավ հասկանում են ադրբեջանցիների խաղերը։