Անհեթեթ, և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր խոստում է տվել որևէ մեկին. Փաշինյան (տեսանյութ)
Բազմիցս եմ ասել, որ ՀՀ տարածքով որևէ միջանցքի գոյություն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նախատեսում։ Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Նման բան չի նախատեսում նաև Հայաստանի կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ։ Բնականաբար, անհեթեթ, և նույնիսկ տգետ են բոլոր այն պնդումները, թե Հայաստանը բանավոր նման խոստում է տվել որևէ մեկին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ՀՀ-ն պատրաստ է եռակողմ հայտարարության 9-րդ կետի դրույթների իրականացմանը, որոնք տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին են», - ասաց նա: