Միջազգային հանրության արձագանքը պետք է վերածվի ճնշման, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը. Դավիթ Բաբայան (տեսանյութ)
«Միջազգային հանրության կողմից բազմաթիվ արձագանքներ կան, այսպես կոչված՝ արձագանքի առաջին փուլ, բայց դրանից հետո պետք է կոնկրետ գործի անցնել։ Որպեսզի Ադրբեջանը դադարեցնի այս ցեղասպանական քայլը, պետք է նրա վրա քաղաքական ճնշում լինի, այդ ճնշումը դեռ չենք տեսնում, գուցե դեռ չենք զգում, երբ ճանապարհը բացվի՝ կերևա»: Այս մասին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Արցախի Արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, ռուս խաղաղապահներին պետք է միջազգային մանդատ տրվի, որ նրանք լիազորություն ունենան խաղաղություն պարտադրել։