Սլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովումԵվրոպան դեռ չի մասնակցում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցություններին. ՊեսկովԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունՉինական ընկերությունները խզում են Մբապեի հետ գովազդային պայմանագրերըՀայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՀայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հшփշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոսՔՏՀԱՏՄ ղեկավարի անունով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներԳազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազ չի լինիԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում․ ՊուտինԳևորգ Թադևոսյանն ըմբշամարտի աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճելՀՀ–ում հունվար–սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 %–ով. վիճակագրությունՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՀայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք շուրջ 56 մլրդ դրամ շահաբաժին. ՏԿԵ փոխնախարարԷկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)TRIPP պայմանագիրը կարելի է վավերացնել միայն այն բանից հետո, երբ ՀՀ կառավարությունը ներկայացնի երեք երաշխիք. ԶուրաբյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելացրել են Իրանի մերձակայքում տեղակայված մարտական նավերի թիվը
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը
Տնտեսություն

Կառավարությունը պարտավոր է վերանայել և սահմանել ՀՀ տնտեսության և բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մրցունակ սակագներ. տնտեսագետ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է.

«Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է։

Գլխավորապես արտաքին գործոններով պայմաննավորված երկնիշ տնտեսական աճը խառնաշփոթի մեջ է գցել պետական այրերին, նրանք ուղղակի իրականություն կտրվել են և չեն տեսնում կամ ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող սննդի արդյունաբերության ոլորտի անկումը կասեցնելու ուղղությամբ։ Այս ոլորտի ձեռնարկությունները հիմնականում վերամշակում են տեղական գյուղատնտեսական արտադրանքը, հետևաբար, այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնելու նաև գյուղատնտեսության ոլորտի վրա, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ։

Հարկ է նշել նաև, որ արցախյան 44-օրյա պատերազմն և վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։

Եվ այսպես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝

1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,6 տոկոսով,

2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 4,9 տոկոսով,

3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 43,8 տոկոսով,

4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 51,5 տոկոսով,

5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 1,9 տոկոսով,

6․ թթված կաթի և մածունի արտադրության ծավալը նվազել է 6,5 տոկոսով,

7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,4 տոկոսով,

8․ պաղպաղակի և ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով,

9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,5 տոկոսով,

10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով,

11․ Հրուշակեղենի և շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 2,9 տոկոսով,

12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 39 տոկոսով,

13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 7,5 տոկոսով,

14․ հանքային և գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 23 տոկոսով
Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկհոլային խմիչքների և սիգարետի արտադրության ծավալները։

Հայաստանի սննդի արդյունաբերության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում անասնաբուծության անկումը կազմել է 4,1 տոկոս, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Իսկ այս տարվա կարագի արտադրության ծավալների 3,1 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։
Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժևորման պայմաններում։ Տեղական արտադրողները կորցնում են նույնիսկ ներքին շուկան։
Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։ Փաստացի տարածաշրջանի և ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանի կոմունալ ծառայությունների սակագներն ամենաբարձն են։ Հետևաբար, ներդրողներին ավելի ձեռնտու է իրենց բիզնեսը բացել ոչ Հայաստանում։
Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացման և դրամավարկային քաղաքականության ձախողման արդյունքում բիզնեսի համար թանկացել են վարկային միջոցները, որն իր հերթին մեծ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։

Իհարկե, սննդի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն են թողել Վերին Լարսի անցակետի կուտակումները, որը սահմանափակել և ծախսատար է դարձրել Հայաստանից արտահանումը։ Կառավարության լաստանավի շահագործման հայտարարություններն այդպես էլ օդի մեջ մնացին։

Միաժամանակ պետք է արձանագրել, որ սննդի արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ունեն ցածր արդյունավետություն, դրանք վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է համադրել տնտեսական և դրամավարկային քաղաքականությունները, ԿԲ-ն չի կարող իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար սնանկացնել հազարավոր փոքր և միջին ձեռնարկութուններ։ Կառավարությունն և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր են վերանայել և սահմանել Հայաստանի տնտեսության և բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մրցունակ սակագներ»։