Արցախում պլանային վիրահատությունները կանգնեցվել են. Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
«Այն գյուղական համայնքները, որտեղ կան խնդիրներ և Արցախի առողջապահական համակարգը չի կարողանում նրանց կարիքները հոգալ, մենք միասնական թիմով մարզային առողջապահական համակարգի հետ այդ բնակավայրեր հասցրել ենք, թե՛անհրաժեշտ դեղորայք, թե՛ բոլոր այն պարագաները, որոնք անհրաժեշտ են իրենց»: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա վստահեցրեց, որ կապի մեջ է Գորիսի և ստեփանակերտի գործընկերների հետ:
Միևնույն ժամանակ նա չի ժխտում, որ հումանտիրա ծանր վիճակը առկա է:
«Պլանային վիրահատությունները կանգնեցվել են»,-ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ հենց առաջին իսկ հնարավորության դեպքում հիվանդները կտեղափոխվեն Երևան: