Միջազգային արձագանքն անբավարար է․ Արման Թաթոյանը Լաչինում իրավիճակի մասին. Արման Թաթոյան (տեսանյութ)
«Ցավոք սրտի միջազգային արձագանքը անբավարար է, ճիշտ է կան գնահատականներ որոշ երկրներից, միջազգային պաշտոնյաներից, բայց դա գրեթե ոչինչ է, որովհետև այն ինչ տեղի է ունենում այսօր Ադրբեջանի համար ապահովում է բացարձակ անպատժելիություն, նրանք այդ հանցավոր անպատժելիությամբ են շարժվում»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման թաթոյանը, ով նստացույց է իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև։