Հրազդանի քաղաքապետի անգործությունը
Կոտայքի մարզի Հրազդան մտնող ճանապարհը, այսօր` ժամը 9:30-ի տվյալներով, դժվարնացանելի է: Այդ մասին հայտնում է newspress.am-ի մեր թղթակիցը:
Ձյան հեռացման աշխատանքներ քաղաքում հիմնականում չեն իրականցավել:
newspress.am-ի հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ Հրազդանում երեկ ձյուն չի եկել, ու չնայած դրան, փողոցներին ձյուն է և մերկասառույց:
«Կարող էին այս ընթացքում մաքրել, բայց չեն արել ու էսօր, հատկապես ծայրամասերում, ամբողջությամբ սառած է»,-ասաց վարորդը:
Մեկ այլ վարորդ էլ նկատել է, որ Հրազդան մտնելիս առավել զգուշավորություն է հարկավոր` վթարներից խուսափելու համար:
«Քաղաք մտնող ճանապարհը շատ նեղ է և վտանգավոր, դա մի կողմից, ձմռանն էլ ձյուն է գալիս ու չի մաքրվում… ամբողջ ճանապարհը մերկասառույց ա»,- ասաց վարորդը:
Ըստ մեր թղթակցի` այս պահին մերկասառույց է նաև Գեղարքունիքի մարզ տանող ավտոճանապարին: