Կիևը պատրաստվում է միջուկային հարվածի
Կիևի դեմ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում մարդիկ կկարողանան թաքնվել մետրոյի կայարաններում։ Դրանք կառուցվել են Սառը պատերազմի ժամանակ այն ակնկալիքով, որ նրանք կարող են մարդկանց պաշտպանել միջուկային հարվածից, ասել է Օլեքսի Կուլեբան:
Բացի այդ, մարզում պատրաստվում է հավելյալ 425 կացարան՝ քաղաքից դուրս ապրողների համար։ Այս ապաստարանները հագեցած են սննդով, ջրով և ռադիոսարքավորումներով։
Այնուամենայնիվ, նա նշեց, որ դեռևս բոլորի համար բավարար ապաստարաններ չկան, և մետրոյի կայարանները կփակվեն սպասվող պայթյունից հինգ րոպե առաջ՝ ներսում գտնվող մարդկանց ռադիոակտիվ նյութերից պաշտպանելու համար: