Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր Twitter-ում տարածել է հրապարակում Քարվաճառի շրջանում երեկ ականի պայթյունի հետևանքով 8 մարդու վիրավորվելու դեպքի հետ կապված, որոնցից մեկը մահացել է։
«Այսօր Հայաստանի կողմից տեղադրված ականի պայթյունի հետևանքով 4 խաղաղ բնակիչ ծանր վիրավորվել է։ Բացի այդ, սպանվել է ադրբեջանական բանակի մի դրոշակակիր և վիրավորվել երեք զինվոր։ 2020 թվականի պատերազմի ավարտից ի վեր հայկական ականների պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 278-ի», - ասվում է հրապարակման մեջ։
Նաև նշվում է, թեիբր Հայաստանի «անպատժելիությունը» հանգեցնում է նոր հանցագործությունների: