Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներՊետք ա մարդ հավաքենք, գնանք, փողոց փակենք, որ վերջապես ասեն, թե ինչի են կապարակնքել դուռն ու ոնց ա լուծվելու էդ հարցը (տեսանյութ)Դատախազը դատարան է հանձնել Կողբ համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերըԿադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 18 մլն դրամի գույքն օրինականացնելու մեջ (տեսանյութ)Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է յոթիԽոսրովի անտառում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ (տեսանյութ)Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Մամուլ

Ադրբեջանի հիմնական նպատակը մեկն է՝ լիովին տիրանալ Արցախին. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լաչինի միջանցք կոչվող հատվածը: Ադրբեջանը շարունակում է նաև հումանիտար աղետը խորացնելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի քայլերի, ինչպես նաև առկա ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

«Ադրբեջանի հիմնական նպատակը մեկն է թե՛ այս, թե՛ նախորդած և թե՛ հաջորդող փուլերում՝ լիովին տիրանալ Արցախին, նվազագույնը՝ ազդեցության ուժեղ լծակներ ունենալ Հայաստանի վրա, առավելագույնը՝ Հայաստանի տարածքի մի մասը ևս բռնակցելով՝ ապահովել կապը Թուրքիայի հետ ու ստեղծել իրենց պանթուրանական աշխարհը:Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակներն են, որոնց հետամուտ են լինում: Բոլոր քայլերը, ենթանպատակները ծառայում են հենց նշված երկու՝ Արցախին լիովին տիրանալու և Թուրքիայի հետ կապ ստեղծելու կարևոր գաղափարներին, որոնց շուրջ և աշխատում է Ադրբեջանը: Հիմա Արցախի ճանապարհին սադրանք իրականացնելով՝ պարզ է, որ զուգահեռաբար մի քանի ենթանպատակ են լուծում: Առաջինը՝ փորձում են ապալեգիտիմացնել ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում ու հասնել նրան, որ այդ զորքերը հեռացվեն այնտեղից: Սա Ադրբեջանին պետք է մեկ պարզ պատճառով. իրենք գիտակցում են, որ Արցախը լիովին նվաճելու այս պահին առկա միակ խոչընդոտը հենց խաղաղապահ զորախումբն է, որին պետք է հեռացնել, որ կարողանան առաջին խնդիրը լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ադրբեջանը, նրա խոսքով, զուգահեռաբար նաև մեկ այլ հարց է լուծում. «Արցախահայության մեջ անվստահություն է ներշնչում ապագայի հանդեպ և ամեն ինչ անում, որ մարդիկ ինքնակամ դուրս գան Արցախից և այլևս չբնակվեն այնտեղ: Կա նաև երրորդ խնդիրը. ինչ-որ «ֆինանսական փոխհատուցումներ» պահանջելու հարց կարող է առաջանալ՝ կապված ադրբեջանցիների կողմից հնչեցվող այն մեղադրանքների հետ, թե մենք, իբրև, ապօրինի շահագործում ենք Արցախի հանքավայրերը և այլն: Այսինքն, ենթախնդիրները շատ են, բայց բոլորը ծառայում են վերոնշյալ երկու հիմնական նպատակներին»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների քայլերին, հայտարարություններին՝ նա նշեց. «Եթե խոսենք համարժեքության մասին, պետք է նախ այլ հարցի պատասխան տանք. ո՞ւմ համար են համարժեք այդ քայլերը: Եթե դիտարկում ենք Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու տեսակետից համարժեք լինելու հանգամանքը, ապա կարող եմ վստահ պնդել, որ իշխանությունների քայլերը 180 աստիճանով հակառակ տրամաբանությամբ են: Եթե Ադրբեջանի և Թուրքիայի երկու հիմնական նպատակները լուծելու տեսանկյունից նայենք իշխանությունների քայլերին, ապա դրանք լիարժեք համարժեք են այդ նպատակների իրագործմանը: Ավելին՝ իրենք բոլոր հիմքերը տալիս են, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան այդ հարցերը լուծել: Ընդ որում, վերջին սադրանքի հիմքերը այս իշխանությունները դրել են Պրահայում ստորագրված, այսպես կոչված, համատեղ հայտարարությամբ, որով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջնականապես հրաժարվել Արցախից: Այսինքն, այդ թուղթն իր ձեռքն ունենալով՝ Ադրբեջանի նախագահը կարողանում է հանգիստ բանակցել ապաշրջափակում պահանջող ցանկացած երկրի ղեկավարի հետ՝ ասելով, որ «սա մեր տարածքն է, Հայաստանը ճանաչում է այն, ահա՝ թուղթը, ուրեմն՝ ձեր ի՞նչ գործն է»: Ասում են նաև, որ «ոչ մի հումանիտար ճգնաժամ չի լինելու, պետք է՝ անհրաժեշտը կմատակարարենք»: Սա է այն հաղթաթուղթը, որը Փաշինյանը տվել է Ալիևին, ու որից Ալիևը լիարժեք օգտվում է»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ուղղված կոչերին, նամակներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ավելի քան համոզված եմ, որ միջազգային հանրություն կոչվածից արցախահայությունը որևէ օգնություն չի ստանալու:Նրանք արդեն իսկ իրենց մտահոգությունները հայտնել են, որոնք Ադրբեջանին չեն հուզել: Հետևաբար, հաջորդ քայլը, որը, օրինակ՝ որոշակի պատժամիջոցների գործադրում է ենթադրում, չի արվելու մի պարզ պատճառով. նույն միջազգային հանրությունը հետաքրքրված է այս իրավիճակի զարգացմամբ: Եկեք չմոռանանք, թե խնդիրը որտեղից ծագեց: Խնդիրը ծագեց այն պահից, երբ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին Արցախի հանքերը շահագործելու լիցենզիա տրամադրել բրիտանական ընկերությանը: Ընդ որում, բրիտանական դիվանագիտությունն այդ խնդրով սկսել է զբաղվել հենց պատերազմի օրերին: Արցախում արյուն էր թափվում, իրական կոտորած էր, իսկ իրենք, ըստ իրենց իսկ կողմից հրապարակված նամակների, այդ նույն պահին զբաղվում էին Արցախի ռեսուրսները միմյանց մեջ բաշխելու գործով: Հետևաբար, ի՞նչ ակնկալել այս միջազգային հանրությունից: Ոչինչ»,շեշտեց մեր զրուցակիցը:

Խոսելով հնարավոր իրական լուծումների մասին՝ նա ընդգծեց. «Խնդիրը մեկ լուծում ունի, և այդ լուծումը Երևանում է: Ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի քայլերի մեջ պետք է լինի լուծումը, որոնք ուղղված կլինեն դավաճան իշխանությունների հեռացմանը և սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը ստանձնելուն: Մենք այսօր պետականությունը կորցնելու իրական և լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Բացի այդ, այս պահին, որպես ժողովուրդ, ազգ, պետություն, կանգնած ենք որոշում կայացնելու անհրաժեշտության խնդրի առջև: Պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա: Պարզ է նաև, որ եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի լուծումներ է տալիս, ելակետը բացառապես իր շահն է, և հաճախ այդ լուծումները պարզապես կարելի է չակերտների մեջ առնել: Մենք հիմա նմանատիպ սպառնալիքի առջև ենք կանգնած: Վաղը կարող է այդ ճանապարհը բացվել, ինչը լուծում կհամարվի: Բայց ո՞րն է լինելու այն գինը, որը պետք է վճարի մեր ժողովուրդը, նաև Արցախը այդ բաց ճանապարհի համար: Եթե գինն այնպիսինն է, որ հաջորդ քայլով այդ ճանապարհը կարող է նորից փակվել, նորից այլ պահանջներ դրվեն, ապա նման լուծումը չի կարելի լուծում համարել»:

Քաղաքագետի խոսքով, ցավոք, միջազգային հանրությունը միայն նման լուծումներ է կարողանում առաջարկել հայկական կողմին, ինչը պետք է հստակ գիտակցել և իմանալ. «Դրա համար, իմ խորին համոզմամբ, միակ լուծումը սեփական ուժերը կենտրոնացնելով, պայքարի միջոցով խնդիրներին լուծում տալն է: Սա կարող է շատ պրոբլեմատիկ լինել, ինչը հասկանալի է, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ ես չեմ տեսնում»: Իրավիճակը դիտարկելով բանակցային գործընթացի համատեքստում, երբ այլևս ՀՀ իշխանությունները նույն ոգևորությամբ չեն խոսում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականության մասին, քաղաքագետը նշեց.

«Այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվելու է, դեռ ավելի վաղ էի ասել: Կար տպավորություն, որ կողմերը փոխհամաձայնեցված են այդ քայլին գնում. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չշտապելու համատեղ որոշում էին կայացրել: Ասել էի նաև, որ փաստաթուղթն իսկապես շատ է պետք Ադրբեջանին, բայց եթե նրանք պատրաստ են չեղարկել կամ հետաձգել ստորագրումը, նշանակում է՝ ինչ-որ նոր բաներ ստանալու ակնկալիքներ ունեն, ուզում են դրանք ևս ստանալ ու հետո նոր ունենալ այդ փաստաթուղթը: Ադրբեջանն իր հանգստության համար միջանկյալ փաստաթուղթ է ստացել Փաշինյանից: Պրահայի հայտարարության մասին է խոսքը, որը հետագայում ամրապնդվել է Սոչիում: Ստանալով այդ միջանկյալ փաստաթուղթը՝ Ալիևը գնում է հաջորդ պահանջների կատարմանը, ինչին մենք ականատես ենք լինում հենց Շուշիում: Ինչ վերաբերում է այս իշխանությունների՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու շուրջ ոգևորության, ակտիվության պակասին, ապա այդ վարքագիծը բացառապես մեկ բացատրություն ունի. Ադրբեջանից այդ հրահանգն են ստացել՝ դեռ չխոսել այդ մասին, «կոնֆլիկտ խաղալ», որ այդ կոնֆլիկտի մեջ Ադրբեջանը կարողանա ստանալ այն, ինչի համար պայքարում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում