Արցախի 36 հանրակրթական դպրոցում այսօր պարապմունքներ չեն եղել (տեսանյութ)
Արցախում գազամատակարարման խափանումը լուրջ խնդիրներ է առաջացրել կրթական համակարգում, շուրջ 36 դպրոցներում պարապմունքներ չեն եղել:
Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում միայն ուսուցիչներն ու տեխանձնակազմն է դպորց գնացել:
«Մեր երեխաների ամենատարրական, բնական իրավունքները ոտնահարված են»,-ասում է դպրոցի տնօրենը:
Արցախցի երեխաների 50 տոկոսի կրթական իրավունքը խախտվել է: ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի խոսքով` Արցախի Հանրապետությունում այսօր 27 մանկապարտեզ է գործել, իսկ ուսումնարանաներից, քոլեջներից և բուհերից միայն երկուսն են գործում, որոնք ջեռուցվում են փայտով:
Արցախում մեկ օրից ավելի է ինչ անջատվել է գազամատակարարումը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել կրթական և այլ ոլորտներում: Արդեն 2 օրից ավելի էլ փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, Արցախում գտնվող 120 հազար բնակիչները գտնվում են շրջափակման մեջ և կանգնած են հումանիտար աղետի առաջ:
Մանրամասները` տեսանյութում: