Կարծում եմ՝ ՄԱԿ-ի գրասենյակից պաշտոնական արձագանքներ կհնչեն. Բեգլարյանը ներկայացնում է վաղվա անելիքները (տեսանյութ)
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց սկսած անժամկետ նստացույցի առաջին օրն ու ներկայացրեց հետագա անելիքները։
Բեգլարյանը շեշտեց, որ վաղը տարբեր ակցիաներ ու հանդիպումներ են սպասվում և հայաստանաբնակ հայրենակիցներին հորդորեց մասնակից լինել դրանց՝ այդ կերպ օգնելով ամբողջությամբ շրջափակման մեջ հայտնված Արցախի մեր հայրենակիցներին։