Գերմանիայում ծայրահեղականները պլանավորել են սպանել կանցլեր Օլաֆ Շոլցին
Ծայրահեղական Ռայխսբուրգեր շարժման անդամներիը, որոնք ծրագրել էին պետական հեղաշրջում իրականացնել Գերմանիայում, ծրագրել էին նաև սպանել կանցլեր Օլաֆ Շոլցին, գրում է The New York Times-ը։
«Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ավելի քան հարյուր չբացահայտման համաձայնագրեր, որոնցում ստորագրողները երդվել են գաղտնի պահել խմբի ծրագրերը, ներառյալ Գերմանիայի խորհրդարանի վրա հարձակումը, ինչպես նաև կանցլերի սպանություն»,–գրում է թերթը։