Ձեր հայտարարությունը կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար․ «Պատիվ ունեմ»-ը՝ ՔՊ-ին (տեսանյութ)
Իրավիճակը բավականին բարդ է, այն ինչ դուք ներկայացրեք ձեր խմբակցության ներկայացրած համատեքստը՝ հումանիտար աղետ, սա միայն հումանիտար աղետի խնդիր չէ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով իշխող խմբակցությանը, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Փաստացի, Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են նոր պատերազմի շեմին, փաստացի, Արցախը կանգնած է նոր ցեղասպանության շեմին։ Ձեր ներկայացրած օրակարգը որևէ ձևով համարժեք չէ Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին և այն հայտարարությունը, այն մոտեցումները, որը դուք եք արտահայտում, որևէ ձևով ոչ միայն չի կանխում վերահաս վտանգը, այլև նույն կերպ կանաչ լույս է վառում Ադրբեջանի համար։ Մենք մեր հայրենակիցների հետ մեր խոսքը կներկայացնենք 16։00 կառավարության շենքի դիմաց»,- ասաց Աբրահամյանը: