Կրեմլը չի բացառել Ալիևի, Պուտինի և Փաշինյանի հանդիպումը
Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման համակարգման աշխատանքները շարունակվում են, բայց նրանք կկարողանան խոսել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում։
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դուք գիտեք, որ նախատեսվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, որտեղ առնվազն երեք առաջնորդները հնարավորություն կունենան խոսելու։ Հանդիպման հետ կապված կազմակերպչական աշխատանքը շարունակվում է»,- ասել է Պեսկովը: