Երբ ռեստորանային ուտուշ-խմուշ-կենաց-պարի և «պռամիժուտչնի» կոֆեի արանքում ասում են՝ «արա էս ինչ օրիա էս երկիրը»... Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դուք չեք պատկերացնում, թե ինչ քանակությամբ ժողովուրդ կհավաքվի Երևանի հրապարակներում, եթե մարդիկ որոշեն, որ նոր տարին նշելու ռեստորանային ուտուշ-խմուշ-կենաց-պարից բաղկացած և պռամիժուտչնի կոֆեի արանքում «արա էս ինչ օրիա էս երկիրը» թեմայով ընթացիկ նորությունները քննարկող նոր տարվա կորպորատիվներները վերածեն հանուն երկրի կորպորատիվ շահի բարձրաձայնման և ընդվզման:
Դուք չեք պատկերացնում, թե դա ինչ քանակ է: Եթե ուզում եք պատկերացնել, հետաքրքրվեք, թե նախատոնական կորպորատիվների ռեստորանային ամրագրումներն ինչ քանակի են: Տեղ ու օր չկա արդեն:
P.S. Էս երկրում կա ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆ և ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ, որոնք չեն հատվում ոչ մի կետում»: