Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է այլ երկրներին տեխնոլոգիական կառույցների ահաբեկման մեջ
ԱՄՆ-ը դիմում է բացահայտ տնտեսական հարկադրանքի և տեխնոլոգիական ահաբեկման։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, փոխանցում է РИА Новости-ն։
«Միացյալ Նահանգները բազմիցս դիմել է այլ երկրների ձեռնարկությունների նկատմամբ խտրական և անարդար մեթոդների, քաղաքականացրել տեխնոլոգիական խնդիրները, ինչը բացահայտ տնտեսական պարտադրանք է և տեխնոլոգիական ահաբեկում», - ասաց նա:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ Պեկինը մտադիր է վճռականորեն պաշտպանել չինական ձեռնարկությունների և հաստատությունների օրինական իրավունքները և շահերը:
Վենբինը կարծում է, որ ԱՄՆ-ն իր գործողություններով լուրջ վնաս է հասցրել ԱՄՆ-ի և չինական ձեռնարկությունների համագործակցությանը և վտանգել համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների կայունությունը։