ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Այս մասին Twitter-ում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է»,- գրել է նա։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ մարդասիրական հետեւանքներ ունի եւ հետ կtani խաղաղության գործընթացը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միջանցքն ապաշրջափակելու համար։
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դիմել են ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված։