Եթե սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մեկնաբանություն է թողել, որտեղ մասնավորապես նշել է.
«Ադրբեջանը դադարեցրել է Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը (Հայաստան - Արցախ գազատարն անցնում է ԱԶԵ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքով), դրան զուգահեռ՝ Արցախի ժողովուրդն գտնվում է լիակատար շրջափակման մեջ։
Եթե սա հանցագործություն չէ, ապա ի՞նչ է»:
Հիշեցնենք, որ արդեն 48 ժամից ավելի է՝ արցախցիները լիակատար շրջափակման մեջ են: