Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Մամուլ

Խնդիրը ՀՀ արտաքին պարտքը չէ, խնդիրը դրա օգտագործումն է․ եթե այն օգտագործվում է ոչ արտադրողական նպատակներով, ապա դա վատ է․ Վաչե Գաբրիելյան

«Հրապարակ» թերթը գրում է․

Հարցազրույց ՀՀ նախկին փոխվարչապետ, ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանի հետ։

- Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը հատել է 10 միլիարդի շեմը։ Արտաքին պարտքի այս ծավալը որքանո՞վ է վտանգավոր մեզ համար։

- Գիտեք, վտանգի համար որոշակի չափանիշներ կան։ Այդ չափանիշներին եթե նայեք, դա այն է, թե ինչքան ռեզերվ ունեք, դա այն է, թե դրա սպասարկումը ձեր արտահանման քանի տոկոսն է, դա այն է, թե ինչ չափով է դա բյուջեի վրա ծանրանում որպես տոկոս եւ այլն։ Այսինքն՝ բացարձակ չափով երբեք պետք չէ նայել։ Պետք է նայել՝ տնտեսությունն ի վիճակի՞ է սպասարկել, թե՞ ոչ։ Բնականաբար, մեծ գումար է․ արժեւորման հետեւանքով հիմա այն իջել է 60 տոկոսից, բայց այդ արժեւորումն արագ է եւ կտրուկ, եւ չի բացառվում, որ այդ արժեւորումը որոշ ժամանակ հետո փոխվի։ Այդ տեսակետից երբեւէ անհնար է գնահատել, թե ինչ կլինի ապագայում։ Այս պահի դրությամբ, իմ ասած չափանիշներով, այն վտանգավոր չէ, ուղղակի այդ արժեւորման տեսակետից այն զգայուն է, որովհետեւ եթե արժեւորումը փոխվի, ապա այդ դեպքում բեռն ակնհայտ ծանրացում կունենա։

- Դոլարի, եվրոյի եւ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկում է նկատվում։ Արդյոք արհեստական ներգործություն կա՞ փոխարժեքի վրա։

- Ոչ, դա արհեստական չէ, որովհետեւ կապված է էական ներհոսքով` ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված։ Ճիշտ նույն իրավիճակը տեղի է ունենում Վրաստանում, եւ ճիշտ նույն խնդիրն է դրվել վրացական տնտեսության համար։ Այնտեղ կա արժեւորում, վրացիները գնել են շուկայից ավելի մեծ քանակությամբ դոլար` իրենց Կենտրոնական բանկը, քան մերը, բայց մերը եւս գնել է մեծ քանակությամբ՝ մի քանի հարյուր միլիոնի կարգի դոլար։ Այսինքն՝ մեր ԿԲ-ի քաղաքականությունը եղել է այդ արժեւորմանը հակառակ, ոչ թե որ արժեւորմանն օգնի, այլ այդ արժեւորումը հնարավորինս դանդաղեցնի։ Ուղղակի այդտեղ միայն դրամավարկային քաղաքականության միջոցներով հնարավոր չէ դա անել։ Եթե նայեք թվերով, թե ինչքան փող է եկել Հայաստան, մեր 10 ամիսների ընթացքում ավելի շատ տրանսֆերտներ է եկել Հայաստան, քան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Վրաստանում 5 անգամ ավելի շատ փող է եկել, քան անցած տարվա ընթացքում։ Այսինքն՝ սա, կապված աշխարհաքաղաքական զարգացումներով, էական ներհոսք է ապահովել, որի հետեւանքով տնտեսությունն աճում է իր պոտենցիալից շատ ավելի արագ։ Դա ստեղծում է որոշակի խնդիրներ տնտեսության համար, ոչ թե խնդիրն արժեւորումն է կամ արժեզրկումը, այլ այդ արժեւորման տեմպերի մեջ է։ Տվյալ պարագայում արժեւորման տեմպերն արագ են, տնտեսությունը դժվար է հասցնում ադապտացվել դրան։ Ավելի մանրամասն պետք է այս ամենն ըստ ճյուղերի, ըստ գործողությունների քննարկել, ես տալիս եմ ընդամենը ընդհանուր բնութագիր։

- Ի՞նչ քայլեր է հնարավոր ձեռնարկել՝ արժեւորման գործընթացը դանդաղեցնելու համար։

- Ինչ-որ չափով դանդաղեցնելու ազդեցությունը Կենտրոնական բանկը եթե մի քանի հարյուր միլիոն դոլար գնել է շուկայից՝ դա արել է, բայց միայն այս տեսակի ներհոսքի պարագայում, միայն ԿԲ-ի կամ, ավելի ճիշտ, դրամավարկային քաղաքականության միջոցներով, բավարար չէ։ Որոշակի միջոցներ էլ կան, որ պետք է անի կառավարությունը։ Կառավարությունը որոշեց այդ միջոցներից մեկը միայն օգտագործել, որպեսզի ՏՏ ոլորտին աջակցի, որը, իմ կարծիքով, լավագույն քաղաքականությունը չէ։

- Իշխանության ներկայացուցիչները, կառավարությունն անընդհատ խոսում են տնտեսական աճի մասին։ Կոնկրետ ի՞նչ տնտեսական աճի հետ գործ ունենք, եւ որքանո՞վ է դա դրական անդրադառնում ՀՀ շարքային քաղաքացիների վրա։

- Մենք ունենք շուրջ 14.5 տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, տնտեսական աճի վրա դա ինչքան կարտահայտվի վերջում` չգիտեմ․ շատ հնարավոր է՝ լինի 12-15 տոկոսի չափով, որովհետեւ գնային բարձրացումներ կան։ Այդ գնային բարձրացումներն ինչքանով վերջնական թվերի մեջ կդառնան տնտեսական աճ, դժվարանում եմ ասել, բայց դա մի քանի անգամ ավել է մեր տնտեսական աճից։ Այն անհավասարաչափ է բաշխված` հիմնականում սպասարկման ոլորտի վրա, մասնավորապես ծառայությունների ոլորտն է, ՏՏ ոլորտն է, տրանսպորտն է, որովհետեւ մեծ քանակությամբ մարդիկ են գնացել եկել, եւ ֆինանսավարկային հատվածն է, հատկապես՝ բանկային համակարգը։ Սրանից բացի, մեզ մոտ, բնականաբար, աճել է նաեւ տուրիզմի եւ հյուրընկալության ճյուղը, քանի որ մեծ քանակությամբ ռուսներ եկել են Հայաստան, ավելի, քան անցած տարիներին, նաեւ այն պատճառով, որ ուրիշ տեղ չէին կարողանում գնալ, եւ, բացի դրանից, էական քանակով մասնագետներ են եկել այս ճյուղերի համար։ Բացի Ռուսաստանի հետ կապված գործոններից, էական արագ տնտեսական աճ ապահովող ճյուղեր ունենք՝ դա շինարարությունն է, եւ այս բոլոր ճյուղերը հիմնականում կենտրոնացած են Երեւանի շուրջ։ Եթե Դուք նայեք տնտեսական զարգացման տեսակետից, Երեւանը, երեւանամերձ շրջանները հիմա ունեն ամենամեծ կշիռը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, քան երբեւէ ունեցել են։ Մասնավորապես, երբ մենք 52-54 տոկոսի մասին ենք խոսում, որը 60 տոկոսն է տնտեսության, այս տեսակետից ակնհայտորեն ազդում է Երեւանի եւ շրջակայքի վրա, ավելի քիչ ազդում է մարզային տնտեսության վրա։ Եվ բոլոր ճյուղերում չէ, որ այն ունի հավասարաչափ աճ։ Հանքային ճյուղում նվազում ունենք, գյուղատնտեսության ճյուղում կարծես նվազում ունենք, բայց ծառայությունների սպասարկման ոլորտն աճում է իր պոտենցիալից շատ ավելի արագ։

- Արագ տնտեսական աճ ապահովող ոլորտները, մասնավորապես ծառայությունների եւ սպասարկման ոլորտը, արդյոք ապահովո՞ւմ են կայուն տնտեսական աճ։

- Պարտադիր չէ, որ կարճատեւ բնույթ կրի, բայց այս պարագայում չի նպաստում, որպեսզի արտահանելի հատվածը, որը տնտեսության ավելի մրցունակ հատվածն է, արագ տեմպերով աճի, եւ դրա հետեւանքով մեզ մոտ եթե նայեք, ապագայի հիմքերը դնող տնտեսական աճի տեսակետից ներդրումներ մնացած ճյուղերում շատ մեծ քանակությամբ չեն գնում։ Միեւնույն ժամանակ՝ ասել, որ կառավարությունն ընդհանրապես բան չի անում՝ այդպես չէ, եւ որոշակիորեն արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու էական փորձեր կան։ Մի քանի միլիարդ դրամի փորձում են աջակցել տարբեր ձեռնարկություններին՝ վարկերի համաֆինանսավորմամբ, տոկոսադրույքների նվազմամբ, մնացած գործիքներով։ Ցավոք սրտի, բացի ՏՏ ոլորտի հրապարակված նախաձեռնությունից` 10 միլիարդի չափով, որ ասում եմ` լավագույն քաղաքականությունը չէ՝ ըստ իս, մնացածի վերաբերյալ մանրամասն վիճակագրական տեղեկատվություն չկա, որի վերաբերյալ հնարավոր լինի դատողություն անել, բայց քայլեր արվում են։

- Այս իրավիճակում առաջիկա 5-10 տարիներին ՀՀ քաղաքացիներին ի՞նչ տնտեսական ապագա է սպասվում։

- Այս աշխարհաքաղաքական պայմաններում հստակորեն 10 տարվա կանխատեսումներ չեմ պատկերացնում, որ որեւէ մեկն ի վիճակի լինի տալ, Դուք նայեք այդ բեռին, արդյոք օգտագործվո՞ւմ է արդյունավետ կերպով, թե՞ ոչ։ Այսինքն՝ խնդիրը պարտքը չէ, խնդիրը պարտքի օգտագործումն է։ Եթե այդ պարտքն օգտագործվում է ոչ արտադրողական նպատակներով, որի հետեւանքով ճանապարհ չի կառուցվում, կամուրջ չի կառուցվում, մարդկային կարողություններ չեն ավելացվում, որի հետեւանքով արտադրողականությունը կբարձրանա, ապա դա վատ է։ Եթե դա օգտագործվում է արտադրողական նպատակներով՝ լավ է։ Այս տեսակետից պետք է նայել՝ այդ պարտքը եկամուտների ապահովման համա՞ր է, ծախսերն այդ ուղղությա՞մբ են ավելանում, թե՞ պարտքն արտադրողական ակտիվների ավելացման համար է։ Անցած տարվա բյուջեում արտադրական ոլորտին ուղղված չէր, այս տարվա բյուջեում արտադրական ոլորտին ուղղված է. հիմա հուսով եմ, որ այդ ծախսերը, որոնք նախատեսել են, կառավարությունն ի վիճակի կլինի անել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։