4.5 տարեկան աղջկաս՝ Նանեին, խոստացել էի այսօր վերադառնալ տուն... Բեգլարյանը՝ իր «չկատարած» խոստման և փոքրիկի արձագանքի մասին
Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր աղջկա՝ Նանեի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների:
4.5 տարեկան աղջկաս՝ Նանեին խոստացել էի, որ այսօր կվերադառնամ տուն, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ հատկապես իրեն տված խոստումներս կատարեմ:
Այսօր զանգով խոսեցինք, երբ ասացի, որ չեմ կարող վերադառնալ, սկսեց լացել ու հարցրեց, թե ինչու խոստումս չեմ կատարում: Պատասխանեցի՝
- Ադրբեջանցիները փակել են ճանապարհը, որ դու ու քեզ նման շատ երեխաներ լացեք և մենք իրար շատ կարոտենք:
- Պետք է ծեծենք ու հեռու քշենք դրանց,- վճռականորեն պատասխանեց Նանեն...
Կյանքում շատ է կոփվել սիրտս կարոտի մամլիչի տակ, բայց նույնիսկ այդ պարագայում այս կարոտը բացառիկ է՝ լեցուն պատասխանատվության զգացողությամբ»: