ԱՄՆ-ն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Ինչպես , փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետեւանքներ ունի՝ հետաձգում է խաղաղության գործընթացը,- ասել է Փրայսը,- Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»։
«Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցում, եւ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններ, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես՝ ձմռան ամիսներին: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը [վնաս] հասցնելը»,- նշել է նա։