Լուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ
Մամուլ

Խաղաղապահների առաջ խնդիր է դրված՝ ապահովել ԼՂ-ն Հայաստանին կապող մայրուղու գործարկումը․ նրանք կհասնեն դրան․ Զատուլին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախ-Հայաստան ճանապարհը, որը, Զոհրաբ Մնացականյանի բնորոշմամբ, էկզիստենցիալ վտանգ է ԼՂՀ-ի համար։

Հիշեցնենք․ դեկտեմբերի 12-ից ազերիները մի խումբ բնապահպանների անվան տակ վրաններ են խփել Շուշիի մոտ՝ փակելով Լաչինի միջանցքով երթեւեկությունը։ Տեղեկություն տարածվեց, որ «բնապահպանների» թվում կան զինվորականներ։ Թեեւ Արցախի իշխանությունները բանակցում են ռուս խաղաղապահների հետ, կարելի է արձանագրել, որ եռակողմ համաձայնագրերը չեն աշխատում, իսկ Արցախի պաշտոնյաների, ՀՀ ԱԳՆ հայտարարություններն օդի տատանում են` ոչինչ չփոխող։ Իսկ ռուս խաղաղապահները կա՛մ անզոր են, կա՛մ` ադրբեջանցիների հետ գործարքի մեջ:

Թեմայի շուրջ զրուցել ենք ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի հետ։

- Կոնստանտին Ֆյոդորովիչ, գիտեք, երեւի, Շուշիի մոտակայքում տեղավորված ադրբեջանցի «բնապահպանների» մասին։ Ստացվում է՝ ազերիներն ուր որ մտնում են, էլ դուրս գալ չկա՞։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։

- Իհարկե, գիտեմ։ Անկասկած, դա բեմականացում է՝ բնապահպանների այդ միջադեպը, եւ այդ ձեւով Ադրբեջանը փորձում է իր հետաքրքրություններն առաջ հրել։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի ախորժակը բացվում է ուտելիս։ Ոչ միայն նրանը, բայց նրանը՝ հատկապես։ Իհարկե, նա հիմա ճնշում է գործադրում Ղարաբաղի եւ Հայաստանի վրա՝ միակողմանի արտոնությունների հասնելու համար։ Գաղտնիք բացեմ․ հունիսին ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ տեսել եմ Հայաստանը Ղարաբաղին կապող նոր մայրուղու շինարարությունը, որը, ըստ էության, պետք է փոխարինի Լաչինով անցնող ճանապարհին։ Որքան ես գիտեմ, այն շատ ավելի բարդ է, եւ որքան գիտեմ, դրա շահագործման հետ կապված ամեն ինչ նորմալ չէ։ Գուցե ես սխալվում եմ, բայց դրան ականատես եմ եղել։ Ադրբեջանը կորցնում է համբերությունը եւ ուզում է հնարավորինս շուտ իր ձեռքը վերցնել Լաչինի ողջ մայրուղին, ինչպես նաեւ Լաչինի շրջանը, որը նա ստացել է 20 թվականի պայմանավորվածություններով։ Այն, ինչ Ադրբեջանն անում է, կոպիտ կամայականություն է, եւ ես հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները, որոնք, որքան գիտեմ, ջանքեր են գործադրում հիմա, կշտկեն իրավիճակը։

- 2020 թ. նոյեմբերի 9-ին եւ 2022 թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում երեք երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերով՝ կողմերն անխափան կապ են ամրագրել ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ՝ ուժի կիրառման բացառում։ Ստացվում է, որ համաձայնագրերը չե՞ն «աշխատում»։

- Իհարկե, ռուս խաղաղապահները չեն ուզում բանը հասցնել կրակոցների եւ զինված կոնֆլիկտի՝ դա ցանկալի չէ, որովհետեւ դա կունենար մեծ նեգատիվ հետեւանքներ, բայց, միեւնույն ժամանակ, նրանք չեն փոխում իրենց սկզբունքային դիրքորոշումն ինչ-որ համակերպվողականության։ Խաղաղապահների առաջ, որքան որ ինձ է հայտնի, խնդիր է դրված՝ ապահովել ԼՂ-ն Հայաստանին կապող մայրուղու գործարկումը։ Նրանք կհասնեն դրան, իսկ ես նրանց մաղթում եմ հաջողություն եւ պատրաստ եմ, որպես Պետդումայի պատգամավոր, աջակցել նրանց այդ հարցում` իմ ուժերի չափով։

- Արցախի իշխանությունները բանակցում են խաղաղապահների հետ, բայց փաստ է, որ փաստաթղթային կետերը ռուսական կողմը չի կարողանում ապահովել։

- Ձեր զարմանքը, թե պայմանավորվածությունները չեն աշխատում, ինձ մի քիչ կեղծ է թվում։ Ի՞նչ պայմանավորվածություններ կարող են գործել մի իրավիճակում, երբ խոսքը պատերազմի՝ դեռ մինչեւ վերջ չհաշվված հետեւանքների մասին է, մի պատերազմի, որը շարունակում է տարածվել։ Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանն իր հույսը դրել է ուժի վրա, հարմար պահից օգտվելու, այդ թվում՝ այն պահից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, որ ինքն ունի Թուրքիայի աջակցությունը, որ Ռուսաստանն աշխատում է պահպանել «վատ խաղաղությունը», որը «բարի վեճից» լավ է։ Նաեւ այն, որ Հայաստանի իշխանություններն իրենց, մեղմ ասած, «տարբեր ձեւերով» են դրսեւորում մեր նկատմամբ։ Եթե հաշվի առնենք, օրինակ, ՀԱՊԿ վերջին սամիթի արդյունքները Երեւանում եւ այն, թե ինչպես իրեն պահեց հայկական պատվիրակությունը... ՀՀ կառավարությունը խաղ է խաղում մեզ հետ։ Դեռ ոչինչ, եթե միայն մեզ հետ խաղեր խաղար, մենք մի կերպ կդիմանանք, բայց նրանք խաղում են ԼՂ հայկական բնակչության հետ։ Մե՛կ հանդես է գալիս ի աջակցություն ԼՂ ժողովրդի, մե՛կ էլ պարզվում է՝ համաձայնել է, որ ԼՂ-ում հայերի գոյությունն Ադրբեջանի ներքին գործն է։ Չէ՞ որ սրան է, ըստ էության, համաձայնություն տալիս ՀՀ կառավարությունը։

- Մեր կառավարությունը հույս էր դրել Բրյուսելի վրա։ Քաղաքացիական դիտորդները եկան, պտտվեցին, եւ այսօր Բրյուսելը հայտարարեց, որ չեն երկարացնելու իրենց դիտորդների մանդատը։ Սա նշանակում է, որ նրանք համարում են, թե ամեն ինչ լա՞վ է, եւ իրենց ներկայության կարիքը չկա՞։ Ինչպե՞ս եք գնահատում։

- Որովհետեւ այն կարծիքը, թե Արեւմուտքն անկեղծ է Հայաստանի պրոբլեմների հանդեպ, սկսած առաջին համաշխարհայինից, վերջացրած այսօրվա իրավիճակով, մի տեսակ չի հաստատվում։ Ճգնաժամային պահերին պարզվում է, որ բոլոր դեկլարացիաները, եթե Արեւմուտքից պահանջում են ինչ-որ զոհողություններ ու ջանքեր, չեն կատարվում։ Իրականում, Ադրբեջանը եւս փորձում է խաղարկել եվրոպական քարտեզը։ Ի տարբերություն Հայաստանի, նա կարեւոր է եվրոպացիների համար` որպես նավթի ու գազի այլընտրանքային մատակարար, որը թույլ կտա իրենց ազատվել ռուսական վառելիքային կախվածությունից, եւ փորձում է սպեկուլյացիաներ անել Արեւմուտքի վրա՝ տեղավորելով իր նավթն ու գազը։ Ադրբեջանը խաղում է բոլոր հարթակներում, եւ տպավորությունը, որը երբեմն առաջանում է Ֆրանսիայի Սենատի պահվածքից կամ Ֆրանսիայի նախագահի խոսքերից, թե Եվրոպան անմնացորդ Հայաստանի կողմից է, չի հաստատվում։ Ֆրանսիան իրեն մի ձեւով է պահում, իսկ, ասենք, Մեծ Բրիտանիան՝ այլ։

- Մեր քաղաքական գործիչները հիմա հնչեցնում են տեսակետ, թե իսկական պահն է, որ Հայաստանն ընդունի Ղարաբաղի անկախությունը։ Ի՞նչ եք կարծում, սա կօգնի՞ մեզ, թե՞, հակառակը՝ կբարդացնի վիճակը։

- Հասկանո՞ւմ եք, դա պետք էր վաղուց անել։ Բայց դա չի արվել։ Իհարկե, դա քայլ է, որը կհրահրի նոր ակցիաներ Ադրբեջանի կողմից։ Եթե Հայաստանը դրան պատրաստ է, պատրաստ է դիմակայել, ապա՝ խնդրեմ, բայց եթե դա արվի զուտ պոպուլիստական դրդումներով, «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունների նման, ինչին ոչինչ չի հետեւում, բացի Ղարաբաղի հանձնումից, ապա ավելի լավ է դրանից զերծ մնալ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։