Ադրբեջանցի «էկոլոգիայի մասնագետ» Թելման Ալիկհասիմովն է, «նմանատիպ «էկոլոգներն» են հենց այս պահին փակել Բերձորի միջանցքը
Նկարում ադրբեջանցի «էկոլոգիայի մասնագետ» Թելման Ալիկհասիմովն է, ով Ադրբեջանի բանակի Հատուկ նշանակության ուժերի անդամ է: Վարժ խոսում է հայերեն: Կանգնած է Ռամիլ Սաֆարովի կողքին, ով Հունգարիայում կացնով քնած ժամանակ սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է օգտատեր Աննա Անանյանը:
«Նմանատիպ «էկոլոգներն» են հենց այս պահին փակել Բերձորի միջանցքը: Նրա կողմից նշված մտքերից էր «Հայեր ջան, լոխ լավա, մեզ էս ռուսներն ինչներիս են պետք, եկեք նստենք, իրար հետ դեմ դիմաց զրուցենք»:
Պարզ երևում է, որ այս ամենն ադրբեջանի վերնախավից թելադրված և նրանց կողմից կազմակերպված սադրանք է, ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև ռուսական խաղաղապահ առաքելության դեմ: Միտումն է մոլորեցնել Արցախում գտնվող (ոչ միայն) հայ ազգին, «ազատվել» ռուսներից` թողնելով հայերին միայնակ ՑԵՂԱՍՊԱՆ ադրբեջանի դեմ»,-գրել է նա: