Եվրամիությունը, որն ամբողջ աշխարհում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, ինքն իրենից պիտի սկսի․ Արցախի ՄԻՊ-ը պատժամիջոցներ է ակնկալում Ադրբեջանի դեմ
Ես՝ որպես Արցախի մարդու իրավունքների պաշտպան եմ ուզում արձագանքել. Եվրոպական միությունը արժեքների և մարդու իրավունnքերի վրա հիմնված կառույց է և տարածում է մարդու իրավուքների պաշտպանություն, բայց ցավալիորեն տեսնում ենք, որ մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագաքի չի արժանացրել Ադրբեջանի այս հանցավոր գործողությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պատասխանելով շվեդ լրագրողի՝ Եվրամիության ազդեցության մասին հարցին։
«Իհարկե, աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը կարծես թե վերջին ժամանակահատվածում ստվերում են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բայց այդպես չպետք է լինի կոնկրետ ԵՄ պարագայում, որովհետև մի կառույց, որն ամբողջ աշխարհում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին ինքն իրենից պիտի սկսի և հստակ կանգնի մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում»,- ասաց Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ այս պահի դրությամբ 120․000 մարդու իրավունքներն ամենախիստ ու կոպիտ կերպով ոտնահարելու համար։