ԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին. Ռուբեն Վարդանյանի ուղերձը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ին (ձայնագրություն)
Ձեր բեմադրությունները հարստացրել են մեր թատերական մշակույթը. Փաշինյանի շնորհավորել է Արմեն Խանդիկյանին՝ 80-ամյակի առթիվ
Ադրբեջшնgիների համար կան հայեր, որոնց պետք է nչնչшgնել, արևելյան խnրամանակ ժպիտի ներքո փնտրեք յաթшղшն. քաղաքագետ
Վեհափառն ու 6 եպիսկոպոսը չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՔաղաքացին տեսանկարահանել և պնդել էր, որ խանութի աշխատակիցը «Դիխլոֆոս» է փչել վաճառվող մրգերի վրա. ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում
Քաղաքականություն

Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»․ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ադրբեջանական հերթական սադրանքին․

««Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին:

Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազմաքաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից:

Քանի որ բանապահպանական պահանջը ֆիկցիա է, և նրանց նպստակը բոլորովին այլ է, հետևաբար, Ադրբեջանը չի շտապում բացել միջանցքը: «Էկոլոգ» օպերացիան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը Նիկոլից չեն պոկել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հանձնառությունը, կամ էլ ռուսները չեն դիմել ուժի կիրառման:

Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար, օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն՝ փակված ճանապարհը կամ պետք է բացվի ուժով, կամ այդ ատրճանակը «կրակելու է»:

Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»: Այդ դեպքում մաքուր հայերեն խոսող ազերի «էկոլոգ»- զինվորականը ուղիղ եթերում կհայտարարի, որ իբրև թե ռուսական խաղաղապահի համազգեստով «ազգությամբ հայ» (իրականում չկան) խաղաղապահն է սադրել ու սպանել «խաղաղ ակցիա» իրականացնող ազերի «էկոլոգին»:

Նման սցենարը միջազգային արևմտյան հանրությանը փայլուն առիթ կտա ՌԴ խաղաղապահ առաքելությունը հարցականի տակ դնելու, իսկ Ադրբեջանին` ռազմական բախումների համար լեգիտիմ իրավունք ձեռք բերելու համար:

Վաղուց արդեն սկսվել է նյարդերի, դավադրությունների, բազմաֆունկցիոնալ ծուղակների, հոգեբանական ճնշումների և քաղաքական խարդավանքների ժամանակաշրջանը:

Ադրբեջանը շտապում է պոկել առավելը, քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել և Նիկոլին չեն փոխել: Բացի այդ, Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են, որտեղ, անշուշտ, խաղարկվելու է արցախյան հաղթաթուղթը, ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի հաշվին Թուրքիայի ամրապնդման ու դեպի Կենտրոնական Ասիա առաջմղման էրդողանյան նվաճումները:

Այսօր` օկուպացված տարածքներ, փակվող-բացվող ճանապարհ, վաղը` խափանված գազատար, վնասված էլեկտրամատակարարում, վերահսկվող կապ և տրանսպորտային հաղորդակցություն, կառավարվող ջրային ռեսուրսներ ու ճանապարհային հանգույցներ, նոր օկուպացիաներ և այլն:

Այս ամենը 5000-ից ավելի զոհերի գնով Ադրբեջանին տալուց հետո մեզ պահել ենք միայն մեկ «հզոր խաղաթուղթ». դավաճան Նիկոլին: Մարդ ինչքան պետք է ատի իր երեխաներին, լինի տգետ ու հոգով անբարո, որ նմանատիպ իրավիճակների համար Նիկոլի պես «վարչապետ» ունենա»,- սոցցանցի իր էջում գրել է Զաքարյանը: