Կրեմլը պատասխանել է Զելենսկու հայտարարությանը
Այն, որ Ռուսաստանը կարող է սկսել զորքերը դուրս բերել Ուկրաինայից մինչև այս տարվա վերջ, բացառվում է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովին խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը, որ Ռուսաստանը պետք է սկսի զորքերը դուրս բերել Ուկրաինայից մինչև Սուրբ Ծնունդ։
«Դա բացառվում է», - կտրականապես ասել է Պեսկովը՝ պարզաբանելով, որ ուկրաինական կողմը պետք է ընդունի այն իրողությունները, որոնք ձևավորվել են այս ամբողջ ընթացքում։