Միջազգային հանրությանը կոչ ենք անում՝ քայլեր ձեռնարկեն և զսպեն Ադրբեջանի հայատյաց, մարդատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը․ Դավիթ Բաբայան
Արցախը շարունակում է մարտչնել և շարունակելու է։ Մենք բոլորս հիմա պետք է միասնական ճակատով հանդես գանք։ Այս մասին այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ԱԳՆ նախարարի ժ/պ Դավիթ Բաբայանը։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ կոչ անել ողջ հայությանը, որպեսզի մենք միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային տարբեր ատյաններում։ Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկեն և զսպեն Ադրբեջանի այդ հայատյաց, մարդատյաց, ցեղասպան քաղաքականության դրսևորումը և անել ամեն ինչ, որպեսզի ճանապարհը բացվի, որովհետև մենք արդեն գիտենք, թե դա ինչ հետևանքներ կարող է դա ունենալ»,- ասաց Բաբայանը։