Լաոսը փակել է երկինքը ռուսական ինքնաթիռների համար
Լաոսի ավիացիոն իշխանությունները հրաժարվում են հաստատել ռուսական «Աերոֆլոտ»-ի՝ իր տարածքով թռչելու հայտը։
Այդ պատճառով ռուսական ավիաընկերությունը ստիպված է թռիչքներ իրականացնել Վլադիվոստոկից Բանգկոկ Boeing 737-800-ով երկարացված երթուղիով և միջանկյալ կանգառով լիցքավորման համար, գրում է Moscow Times-ը։
Յոթ ժամի փոխարեն թռիչքը տևում է մոտ տասներկու ժամ։ Այդ պատճառով ուղևորները բախվում են ուշացումների, թռիչքների հետաձգման խնդրին։
Ռուսական ավիափոխադրողը բանակցում է այս հարցի շուրջ և ակնկալում է դրական արդյունք։