Ռուս խաղաղապահները սկսել են մոդուլային տիպի զորանոցներ տեղադրել Լաչինի միջանցքի փակ հատվածում
Ադրբեջանական կայքերը մի շարք մանրամասներ են հայտնում օկուպացված Շուշիի մոտակայքում ընթացող իրադարձություններից։
Մասնավորապես Haqqin.az-ը գրում է, որ ռուս խաղաղապահները սկսել են մոդուլային տիպի զորանոցներ տեղադրել այն տարածքում, որտեղ Լաչինի ճանապարհին ընթանում է «բնապահպանների» և ադրբեջանական «հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների» ակցիան։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ փակ է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։