Ինքնակազմակերպվեք. Արցախից օգնության խնդրանքով դիմում ենք ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ազգային բոլոր ուժերին (տեսանյութ)
«Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը, ով արդեն երկրորդ օրն է՝ գտնվում է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի հայկական առաջին անցակետում, օգնության խնդրանքով դիմում է հայաստանյան ազգային ուժերին։
«Ինքնակազմակերպվեք և բողոքի ակցիաներ իրականացրեք դեսպանատների դիմաց, ի լուր աշխարհի հայտարարեք, որ հայկական երկրորդ հանրապետության 120 հազար բնակչությունը գտնվում է շրջափակման մեջ՝ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեության հետեւանքով։ Արցախում հումանիտար աղետ է»,- Ֆեյսբուքի իր էջում հաղորդում է Արշակ Աբրահամյանը։