Ցանկացած բացասական հետևանքի պատասխանատվությունը կրում է բացառապես գեներալ-մայոր Վոլկովը. ադրբեջանցի «բնապահպան»
Azeri Daily-ի հետ զրույցում ադրբեջանցի Դ. Ալիևայի անվան Ադրբեջանի կանանց իրավունքների պաշտպանության ընկերության «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար Դիլարա Էֆենդիևան ասել է, թե իբր ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, «մտավորականների», «բնապահպանների», «ուսանողների» և «քաղաքացիական ակտիվիստների» գործողությունները կրում են բացառապես խաղաղ բնույթ
«Խաղաղապահների ղեկավարության կողմից երկխոսությունից խուսափելը կարող է հանգեցնել «Ադրբեջանի տարածքում» ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում բնակվող բնակչության հումանիտար կարիքների ավելացմանը։ Մենք հայտարարում ենք, որ ցանկացած բացասական հետևանքի պատասխանատվությունը կրում է բացառապես գեներալ-մայոր Վոլկովը»,- ասել է Էֆենդիևան։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. նրանք պահանջում են հանդիպում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ: