«Ասում են՝ ամեն ինչ լավ ա լինելու». Երևանում մնացած արցախցի երեխաները խոսել են իրենց սպասող ծնողների հետ (տեսանյութ)
Արցախից Երևան ժամանած մի խումբ երեխաներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Այս մասին ավելի վաղ NEWSPRESS.am-ը տեղեկացրել էր, փոխանցելով «Առավոտ»-ի հրապարակումը:
Հիշեցնենք, որ «բնապահպանները» Շուշիի հատվածում փակել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։
Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սան, իրենց 2 ուսուցչի ուղեկցությամբ, Երևան էին եկել՝ մանկական «Եվրատեսիլը» դիտելու և այժմ չեն կարողանում վերադառնալ Արցախ։
Երեխաներից մեկը նշեց, որ ինքը Ստեփանակերտից է: ծնողները՝ քրոջ և եղբոր հետ, Արցախում են, իսկ ինքը՝ ընկերների ու իր ուսուցիչների հետ մնացել է Հայաստանում: Այժմ նրանց հյուընկալել են Գորիսում:
Տղան խոսել է ծնողների հետ: Հարցին, թե ինչ են ասել նրանք, վերջինս պատասխանեց. «Ասում են ամեն ինչ լավ ա լինելու»: