Զիդանը դժգոհ է Ռոդրիգեսի աշխատանքից
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ լեգենդար Զինեդին Զիդանի և կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի միջև կոնֆլիկտ է առաջացել: Marca-ի տվյալների համաձայն՝ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի վնասվածքի պատճառով Զիդանը Խամեսին ու իսպանացի Խեսեին նախավարժանք կատարելու է ուղարկել Խիխոնի «Սպորտինգի» դեմ խաղում:
Կոլումբիայի հավաքականի առաջատարը դժկամությամբ է կատարել ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի հանձնարարությունը, ինչի պատճառով Բեյլին փոխարինել է Խեսեն:
Նշվում է, որ Զիդանը դժգոհ է Խամես Ռոդրիգեսի խաղից ու նրա աշխատասիրությունից: Հիշեցնենք, որ ֆրանսիացու գլխավորությամբ Արքայական ակումբն անցկացրել է 2 խաղ՝ խփելով 10 գոլ (5:0, 5:1):