Մինչև Վոլկովը չգա՝ մենք մի քայլ անգամ հետ չենք քաշվի. ադրբեջանցիներն արդեն 24 ժամ փակ են պահում Ստեփանակերտ-Գորիս մայրուղին (տեսանյութ)
Երեկ՝ դեկտեմբերի 11-ի վաղ առավոտից, ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին. նրանք պահանջում են հանդիպում Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հետ:
Ամբողջ գիշեր դրսում անցկացնելով՝ այսօր նրանք նույն պահանջով դիմել են ռուս խաղաղապահներին:
«Մինչև Վոլկովը չգա՝ մենք մի քայլ անգամ հետ չենք քաշվի»,-ասել են նրանք: