Եթե ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը՝ թող հեռանան. ադրբեջանցի պատգամավոր
Ռուս խաղաղապահները պատշաճ կերպով չեն կատարում իրենց առաքելությունը, ասել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասը։
«Սա կբերի վճռական քայլերի մեր կողմից։ Ռուս խաղաղապահներին պետք է վերջնագիր ներկայացնել։ Թող կա՛մ կատարեն իրենց առաքելությունը, կա՛մ գնան տուն»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։