Անկարգություններ են սկսվել Չեռնոգորիայում
Չեռնոգորիայի Պոդգորիցայում խորհրդարանի շենքի դիմաց անկարգություններ են սկսվել։ Բողոքի ակցիա է տեղի ունենում նախագահի լիազորությունների մասին օրենքի դեմ, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Ոստիկանները սկսել են արցունքաբեր գազ կիրառել։ Ցուցարարները վանկարկել են հակակառավարական կարգախոսներ, մինչ ոստիկանները հսկում էին խորհրդարանը:
Նոյեմբերի 1-ին ընդունված նոր օրենքի համաձայն՝ նախագահը պարտավոր է առաջադրել վարչապետի թեկնածությունը, եթե թեկնածուն մեծամասնություն ունենա խորհրդարանում: