ԵՄ առաքելությունը լքում է Հայաստանը. Բորել
Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը` նշելով, որ նման որոշում է կայացվել այսօր Բրյուսելում կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։
Ըստ Բորելի, առաքելության աշխատանքը եղել է արդյունավետ, սակայն նա չի խոսել առաքելությունը չերկարաձգելու պատճառների մասին, միայն նշել է, որ համաձայն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության, առաքելությունը պետք է ավարտի իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին։
«Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջնորդի մեր համբավը պահպանելու համար խումբ կուղարկվի Հայաստան՝ պլանավորելու քաղաքացիական առաքելության հնարավոր ուղարկումը, եթե նման համաձայնություն ձեռք բերվի հաջորդ տարի», - ասել է Բորելը։