Apple-ը հասել է Samsung-ի դեմ պատժամիջոցների
ԱՄՆ-ի դաշնային դատարանը պարտավորեցրել է հարավկորեական Samsung ընկերությանը դադարեցնել Apple-ի արտոնագրած տեխնոլոգիաներն օգտագործող մի շարք սմարթֆոնների վաճառքը, գրում է korrespondent.net-ը։
Արգելքի հետևանքով Samsung-ը զրկվել է ԱՄՆ-ի տարածքում Galaxy Nexus, Galaxy Note, Galaxy Note II, Galaxy S II, Galaxy S III, ինչպես նաև Galaxy S II Skyrocket, Stratosphere և Admire մոդելները վաճառելու իրավունքից: Ցուցակից ամենավերջին սմարթֆոնը թողարկվել է դեռ 2012 թվականին։
Հիշեցնենք, որ սա Samsung-ի դեմ առաջին դատական որոշումը չէ, 2014 թվականի գարնանն ԱՄՆ դաշնային դատարանը պարտավորեցրել է կորեական ընկերությանը Apple-ին վճարել 119,6 միլիոն դոլար՝ իր սմարթֆոններում Slide-to-unlock գործառույթն օգտագործելու և սարքում պահպանված տվյալների «սմարթ-որոնման» համակարգի համար։