Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց կանայք և երեխաները տեղափոխվել են մայրաքաղաք, իսկ տղամարդիկ կգիշերեն այնտեղ
Վաղ առավոտից ադրբեջանցիների կողմից փակված Ստեփանակերտ-Գորիս մայրուղուց կանայք և երեխաները տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ տղամարդիկ կգիշերեն այնտեղ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը։
Արշակ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ճանապարհի բացմանը 100 ավելի մարդիկ են սպասում, ավտոմեքենաների հերթը 1 կմ-ից ավելի է:
«Վերածննդի հրապարակի հանրահավաքի ժամանակ մեզ միացան քաղաքային կառույցի ներկայացուցիչ, խորհրդրանական և արտախորհրդանական կուսակցությունների անդամներ, և մենք ընդհանուր առմամբ համաձայնության եկանք: Հուսով ենք՝ մինչև առավոտ իրավիճակը կփոխվի, եթե ոչ, մենք կդիմենք միջազգային հանրությանը՝ ադրբեջանական ագրեսիան սանձելու կոչով: Իրենք բնապահպանական պատճառաբանությամբ այդ կենսական անհրաժեշտություն ունեցող ճանապարհը փակում են, երբ ուզում՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Այս ամենին վերջ պետք է տրվի»- նշեց Աբրահամյանը: