Ինքնաբուխ հավաք՝ Արցախում. ոստիկանները թույլ չեն տվել արցախցիներին բարձրանալ դեպի Շուշի (տեսանյութ)
Արցախում ինքնաբուխ հավաք է իրականացվում։ Այս պահին բազմաթիվ արցախցիներ հավաքվում են Շուշիի ճանապարհի մոտ՝ թույլ չտալու Արցախի բլոկադան։ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգող խորհրդի անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով իրավիճակը և տեղեկացնելով, որ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը քիչ առաջ միացել է նրանց։
Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել է, որ ոստիկանության կողմից չթույլատրեցին բարձրանալ դեպի Շուշի` մեր իսկ անվտանգությունից ելնելով:
«Ընդհանուր որոշում է կայացվել հավաքվել Վերածննդի հրապարակում` քննարկելու ստեղծված իրավիճակը և պլանավորել հետագա անելիքները: Խնդրում եմ քոմենթներ գրելու փոխարեն եկեք Վերածննդի հրապարակ»,-գրել է նա: