Կոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումըՔննարկվել է Հայաստանի և Թուրքիայի հեռարձակման ոլորտի համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը (տեսանյութ)
Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը
Ռուսական ձեռնարկությունների նկատմամբ ռեյդային զավթումները կրակոց կլինի սեփական ոտքին Հայաստանի համար. Ալեքսեյ Շևցով
Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ
Իրավապահները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըՄուսալեռում բախվել են «BYD»-ն ու «Lada»-նՀարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը«ԲՀԿ առաջնորդն այսօր անազատության մեջ է միայն մեկ պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի». «Ձեր չափերը ճանաչեք, նստեք Ձեր տեղում». Մանուկյան-Ալեքսանյան բանավեճ (տեսանյութ)Առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները․ նախագիծ ՊԵԿ-ը շինարարության ոլորտում հայտնաբերել է հայտնաբերվել է օրենքով սահմանված կարգով չգրանցված շուրջ 507 աշխատող
Երևանի կողմից «ռեյդային զավթումների» նոր թիրախներ կարող են դառնալ Հայաստանում գործող ռուսական ձեռնարկությունները. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ
Այսօրվանից Առինջ-Գետարգել խաչմերուկում գործարկվել են լուսացույցներ
ՔՊ-ի պատգամավորներ, մի հատ էլ մեկը տեղից արձագանքեց՝ դուրս եմ հանելու դահլիճից․ Ռուբեն Ռուբինյանի թիմակիցները նրան հունից հանեցին (տեսանյութ)
Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխությունԿրկին լարված իրավիճակ, գոռգոռոցներ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին ԱՄՆ-Իրան խաղաղության գործընթացի կնքումը տապալել է Մարկո Ռուբիոն. NBC News Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Քաղաքականություն

Փաշինյանը հանձնարարել է հանրային ակտիվ իրազեկում իրականացնել առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարարները ներկայացրել են ըստ ոլորտների ԱՆ կողմից իրականացված աշխատանքները:

Զեկուցվել է, որ ընթացիկ տարում շարունակվել է առողջապահության ոլորտի համակարգային նշանակության ծրագրերի իրականացումը: Առանցքային բարեփոխումների շարքում մեկնարկել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը կշարունակվի հաջորդ տարի: Մշակվել է «Հանրային առողջապահության մասին օրենքի նախագիծը», տարեսկզբին հաստատվել է «Առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների ծրագիրը», որի շրջանակում սկսել է բժշկական հաստատությունների լիցենզավորման պայմանների վերանայման գործընթացը, նախանշվել է բուժհիմնարկներում որակի բարելավման համակարգերի ներդրում և այլն: Սա միտված է բուժհաստատությունների հավատարմագրման սահուն ընթացքի ապահովմանը: Առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսների զարգացման նպատակով պլանավորվել է բուժաշխատողների, բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրում, որոշ բուհերում մեկնարկել է բուժքույրերի բակալավրիատ ծրագիրը: Շարունակվել են ծխախոտի օգտագործման վերահսկողության, առողջ սնուցման, ֆիզիկական ակտիվության խթանման ծրագրերը, «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված միջոցառումները, հաջող իրականացվել է «Վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագիրը»: Ընդլայնվել է վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման ծրագրերի շրջանակը:

Նշվել է, որ ընդլայնվել է անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակը, և շահառուներ են դարձել նաև զոհված զինծառայողների ծնողները. 2022թ. ծնվել է 105 երեխա, որից 28-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում: 2023թ. շահառուների ցանկը կընդլայնվի, և կավելացվեն 30-35 տարեկան գյուղաբնակ քաղաքացիները: Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումների միջոցառումների ծրագրի շրջանակում՝ մշակվել է նոր բոնուսային համակարգ, փոխվել է տնային այցերի համակարգը, լինելու են ընտանեկան բժիշկների նոր գործելակարգեր: 2023թ. կմեկնարկի 3 պիլոտային ծրագիր Երևանում և մարզերում: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագրերի շրջանակն ընդլայնվել է ևս 2-ով՝ մամոգրաֆիկ և կոլոռեկտալ քաղցկեղի: Էլեկտրոնային առողջապահության շրջանակում՝ թվայնացվել և բժշկական հաստատություններում ներդրվել է 14 գրանցամատյան, 3 հիվանդությունների ռեգիստր, 2022թ. հունիսից կենտրոնացված համակարգով դեղերը նշանակվում են էլեկտրոնային դեղատոմսով: Մշակման/ներդրման փուլերում են մի շարք ռեեստրներ, ամբուլատոր քարտեր և այլն:

2022թ. ուշադրության կենտրոնում են եղել առավել բարձր մահացածություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը. մասնավորապես, չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի շրջանակում վերջին 4 տարում մատուցվող ծառայություններն ավելացել են շուրջ 3.5 անգամ, սիրտ-անոթային հիվանդություններինը՝ 2 անգամ: Նշվել է, որ ուղեղի անոթների կաթվածի բուժումը` Stroke ծրագիրը, որը հասանելի է Երևանում, 2022թ. ներդրվել է նաև Գյումրիում, 2023թ. նախատեսվում է այն ներդնել Գորիսում և Վանաձորում: Ընդլայնվել է Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների 2022-2026 թթ. ծրագիրը: Մեկնարկել է Շտապ բժշկական օգնության միասնական համակարգի ներդրումը: Առողջապահական հաստատությունների արդիականացման և օպտիմալացման գործընթացի շրջանակում՝ նախատեսված է առնվազն 50 բժշկական կազմակերպության կառուցում/վերակառուցում, որից՝ 20 հիվանդանոց, 10 պոլիկլինիկա, առնվազն 20 գյուղական ամբուլատորիա և ՀՎԿԱԿ-ի 2 մարզային մասնաճյուղ։ Տարբեր ծավալի շինարարական աշխատանքներ են ընթանում շուրջ 14 բժշկական կենտրոնում, որոնք շահագործման հանձնվելուց կահավորվելու են համապատասխան բժշկական սարքավորումներով և գույքով: 2023թ. նախատեսված է նախագծանախահաշվային փաթեթների մշակում 20 գյուղերի բժշկական ամբուլատորիաների, Ջերմուկի առողջության կենտրոնների, 10 քաղաքային պոլիկլինիկաների և 3 հիվանդանոցների համար: Օպտիմալացում է իրականացվում մի շարք բուժհաստատություններում, որի շրջանակում նախատեսվում է այդ թվում՝ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների միավորում:

Կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ Առողջապահության նախարարը զեկուցել է, որ կորոնավիրուսն արդեն դիտարկվում է որպես վարակիչ հիվանդությունների շարքի հիվանդություն և ներառվել է «2021-2025 թթ. իմունականխարգելման ազգային ծրագրով» նախատեսված պատվաստումների ցանկում: Նախարարի գնահատմամբ՝ կորոնավիրուսի առումով Հայաստանում հանրային իմունիտետը բավական բարձր է, և բռնկումներ չեն սպասվում:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են ԱՆ 2022թ. գործունեության կատարողականին և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունը և հանձնարարել ներկայացնել ֆինանսավորման նպատակահարմար մեխանիզմների տարբերակներ: Համակարգի հաջող ներդրման և ընդհանրապես ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է որակական բարձր չափանիշների հետևողական ներդրումը:

«Ֆիզիկական ենթակառուցվածք, մասնագիտական կարողություններ և բովանդակային ենթակառուցվածք՝ սրանք այն առանցքային գործոններն են, որոնց պատշաճ ապահովումը թույլ կտա մատուցել բարձր որակի առողջապահական ծառայություններ հանրությանը», - ասել է Կառավարության ղեկավարը:

Փաշինյանն անդրադարձել է անպտղության հաղթահարման պետական ծրագրին և ընդգծելով դրա ռազմավարական բնույթը՝ հանձնարարել մշակել այն 100 տոկոսով ընդլայնելու առաջարկներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել կապիտալ շինարարության ծրագրերը և սահմանված ժամանակացույցի պահպանումը:

Կառավարության ղեկավարը կարևորել է հիվանդությունների կանխարգելման, առողջապահական զբոսաշրջության զարգացման, ծառայությունների արտահանման, առողջ ապրելակերպի խթանման, էլեկտրոնային առողջապահության ներդրման, դեղերի գրանցման, շրջանառության և վաճառքի նկատմամբ պատշաճ վերահսկողության, ծխելու դեմ պայքարի, պետպատվերի բաշխման համակարգի փոփոխության, սքրինինգային ծրագրերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների շարունակականությունը:

Փաշինյանը հանձնարարել է հանրային ակտիվ իրազեկում իրականացնել առողջապահական ոլորտի ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև միջգերատեսչական փոխգործակցության ձևաչափով քննարկումներ ծավալել գործընկեր կառույցների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ: