Հրդեհ Արմավիրի շենքերից մեկի նկուղում. տարհանվել է 9 բնակիչ
Դեկտեմբերի 12-ին, ժամը 12։48-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել։
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:33-ին: Այրվել է մոտ 30 խմ կուտակած վառելափայտ: Փրկարարները տարհանել են 9 բնակչի: