Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունները, ինչպես նաև հետագա շփումները։
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերը։ Համաձայնեցվել են հետագա շփումները»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: