Պետք է սառնասիրտ լինել. ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ադրբեջանցիների՝ Արցախի տարածք մտնելը փոխհամաձայնեցված է (տեսանյութ)
«Խաղաղապահ ուժերն ունեն հենց խաղաղապահ առաքելություն չեզոքացնելու նման լարվածությունը, իսկ մենք էլ այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր ուժն ու բովանդակությունը»:
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն։