Թշնшմին փորձում է ոչ միայն ներխուժել արցախցիների ներքին կյանք, այլև իրավիճակ ստեղծել Արցախի հայաթափության համար. Շիրազ Խաչատրյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է.
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու, նրանց կողմից անընդհատ սադրանքների համալիր սցենարներ են առաջ քաշվելու, և պրոցեսներն արագացվում են։
Թշնամին փորձում է ոչ միայն ներխուժել արցախցիների ներքին կյանք, այլ իր ծրագրած հախուռն գործողություններով փորձում է հետագայում իրավիճակ ստեղծել Արցախի հայաթափության համար։
Պետք է հասկանալ, որ այս խնդիրը միայն արցախցիներինը չէ, ջանքեր է պետք գործադրել, հնարավոր սպառնալիքներին դիմագրավելու ու առաջացած խնդիրներն արագ կարգավորելու համար։
Սակայն ՀՀ իշխանությունների կեցվածքն այս խնդիրների կապակցությամբ կրավորական է, անհեռատես, ինչն էլ հետագայում իր ծանր հետևանքներնով ազդելու է հենց ՀՀ վրա...»: