Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիք. Փաշինյանը համաձայն է Թուրքիայում հնչեցրած հայտարարության հետ (տեսանյութ)
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները շատ կարևոր են:
«Ես ուզում եմ համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում, իսկ գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը հենց այդ երկրների անվտանգության, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով ու սա շատ կարևոր բանաձև է»,- ասաց Փաշինյանը: