Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Այս մասին տեղեկությունը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԳՄՍ նախարարությունից, սակայն չնշեցին, թե որն է նրա ազատման պատճառը:
Նշենք, որ Դումանյանն այս պաշտոնին էր 2021 թվականի օգոստոսից։ Իսկ վերջին շրջանում սկսել էր ակտիվ շրջանառվել տեղեկություն, որ նա հրաժեշտ է տալիս պաշտոնին: Թեև Դումանյանն ամեն անգամ հերքում էր այդ տեղեկությունը: