Ինձ վիրավորելու համար թուրք են ասում, ես ամենևին չեմ վիրավորվում, պետք է բացառել ատելության խոսքը. Փաշինյան (տեսանյութ)
Ցեղասապանություն երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, այլև մի վտանգ և սպառնալիք, որ այսօր էլ գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա իր ելույթում մասնավորապես, ասաց. «Արդեն 4-րդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը: